ՈՒկրաինայի ուժայինները երեկ օդից կրակ են բաց թողել Դոնեցկի միջազգային օդանավակայանի վրա, որը ավելի վաղ գրավել էին ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» անջատողականները: Օդանավակայանի մոտ տեղի ունեցած մարտերի արդյունքում վիրավորել է 15 հոգի, զոհերի թիվը դեռևս ճշտվում է: Տուժածների մեջ մեկ երեխա կա, ում տեղում բուժօգնություն է ցուցաբերվել: Օդանավակայանի մամլո քարտուղարը հաղորդել է, որ օդանավակայանում սկսվել է ,լիարժեք հակահաբեկչական գործողությունե: Գործողության տեղեկատվական խմբի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ անջատողականներին վերջնագիր է ներկայացվել` «վայր դնել զենքը և հանձնվել»: Ահաբեկիչները չեն կատարել ՈՒկրաինայի ուժայինների պահանջը, ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ ավիացիոն հարված է հասցվել: